Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է⠀վերադարձել իր հոգու փրկության համար:⠀
Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը,⠀որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է,⠀այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց⠀ﬔղքերի համար խաչվելու հարցում:⠀
Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի⠀առաջ, փորձում է արդարացնել իրեն:⠀
Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր:⠀