«Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն. ASALA-ն ներսից» Կ․ Վարդանյան
5,000 AMD4,500 AMD
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Նկարագրություն
Երբևէ լսե՞լ եք ASALA-ի մասին։ Վստահաբար՝ լսել եք։ Սակայն իրապես ի՞նչ գիտեք այդ կազմակերպությունից. ե՞րբ և որտե՞ղ է այն ստեղծվել, ինչպիսի՞ հանգամանքներում, ովքե՞ր են կանգնած գաղտնի բանակի ստեղծման հիմքերում, ի՞նչ նպատակներ է հետապնդել կազմակերպությունը։
Այս և նմանատիպ այլ շատ հետաքրքիր հարցերի պատասխանները կգտնեք Կարո Վարդանյանի «ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ… ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ASALA-Ն՝ ՆԵՐՍԻՑ» գրքում, ուր ներկայացվում են Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերն առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ։
Այդ խորհրդավոր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի։
Նրա պատմությունները գրքի հեղինակը համալրել է տարիների իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած տեղեկություններով, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմել գաղտնի բանակի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին։
ապրանք : Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն․ ASALA-ն ներսից