Նիք Վույչիչը մոտիվացնող խոսնակ է, գրքերի հեղինակ, ընտանիքի անդամ և քրիստոնյա: Չնայած հանգամանքներին և դժվարություններին` Նիքն ապրում է «Կյանք` առանց սահմանների» սկզբունքով:
Նրա կյանքն արդեն ոգեշնչել է ավելի քան 8 միլիոն մարդու աշխարհի 57 երկրներում:
«Իմ առաքելությունն է օգնել մարդկանց գտնելու իրենց ուղին այս կյանքում»:
Աստծո հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ Նիքը կարողացել է հաղթահարել դեպրեսիան, հավատացել է ինքն իրեն, գտել է կյանքի իմաստը և իսկապես երջանիկ է: Սակայն ամենակարևորն այն է, որ Հիսուսի շնորհիվ նա ստացեկ է հավիտենական կյանք ունենալու հույս:
Գիտե՞ս` ինչն է ամենալավը: Աստված այդ նվերը պատրաստել է նույնպես քեզ համար. հույս և կյանքի իմաստ: Կընդունե՞ս դա: