Ընտրել ապրանքը/ապրանքները

Կարող եք ծանոթանալ մեր տեսականուն կայքում կամ սոց․ կայքերի մեր էջերում։ Նշենք, որ բոլոր ապրանքների նկարները և նկարագրությունները համապատասխանում են իրականությանը։ 

Գրանցել պատվերը

Պատվերը կարող եք գրանցել մեր կայքում՝ օնլայն տարբերակով, մեր սոց․ կայքերում էջերի միջոցով կամ ցանկացած եղանակով մեզ հետ կապ հաստատելով։ Եթե ապրանքն ընտրում եք սոց․ կայքերից, ապա կխնդրենք ուշադրություն դարձնել այդ ապրանքի առկայությանը պահեստում, որը կարող եք իմանալ մեր կայքում կամ էլ մեզ հետ կապ հաստատելով։

Տվյալների մուտքագրում և վճարում

Մենք երաշխավորում ենք մուտքագրված տվյալների գաղտնիությունը։ Դրանք օգտագործվում են միայն պատվերի իրականացման նպատակով։ 

Վճարումը կարող եք կատարել օնլայն՝ քարտային տարբերակով կամ  iDram համակարգի միջոցով, ինչպես նաև կարող եք վճարել պատվերը ստանալու պահին՝ կանխիկ տարբերակով։ 

Պատվերի առաքում

Առաքում ենք ամբողջ Հայաստանի տարածքում՝ այդ թվում և Արցախում։ Մինչև 8000 դրամի գնումների դեպքում առաքումն արժե 500 դրամ, իսկ 8000 դրամ և ավելի գնումներ դեպքում անվճար է։ Եթե ապրանքը չեք հավանում ու չեք ցանկանում ձեռք բերել, առաքման գումար չեք վճարում։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է պատվերը գրանցելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ մարզեր և Արցախ առաքում ենք փոստի միջոցով՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքումը ստանալիս խնդրում ենք տեղում ստուգել ապրանքը՝ անհրաժեշտության դեպքում այն վերադարձնելու համար, այլապես առաքիչի հեռանալուց հետո, ցավոք, անհնար կլինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը: 

Փոխանակումն ու վերադարձը

Պատվիրված ապրանքների եւ ծառայությունների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթների համապատասխան։

11-512

Հետադարձ կապ

Պատվերն ընդունելուց հետո կարող եք մեր մասին Ձեր կարծիքը գրել մեր ֆեյսբուքյան էջում։ Հարցերի, առաջարկների կամ բողոքների դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ, մենք կփորձենք լուծում տալ ցանկացած խնդրի։ 

Եվ վերջում, գրանցվեք և տեղեկացեք մեր նորությունների և հատուկ զեղչերի մասին առաջինը՝ էլ․ փոստի միջոցով։